Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1954 թ. հունվարի 1-ին, Տիգրանակերտ։ Ավազանի անունը` Արթին (Հարություն):

1961-1966 թթ. - Տիգրանակերտի տեղական դպրոց։

1966-1967 թթ․ - Կոստանդնուպոլսի Ս. Խաչ դպրեվանք:

1967-1976 թթ․ - Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան և ընծայարան:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1973 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հայրիկ արքեպիսկոպոս Ասլանյանի։

1976 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։

1987 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։

1999 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի։

1999 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2006թ. – արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն 

1976-1997 թթ․- Հալըճօղլու Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ։

1997-1999 թթ․ - Եշիլ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ։

2000-2004 - թթ․ - Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության լուսարարապետ։

2004 –2019 - թթ. - Կոստանդնուպոլսի պատրիարքական փոխանորդ։

2014-2017թթ. - Գերոգույն Հոգևոր Խորհրդի անդամ